Foto

Այս լուսանկարն արտացոլում է ալիևյան ռեժիմի «էկոլոգների» իրական մոտիվները․ Արտակ Բեգլարյան

Այս լուսանկարը միանգամայն արտացոլում է ալիևյան ռեժիմի «էկոլոգների» իրական մոտիվները, ովքեր շրջափակում են իրականացրել Արցախի 120 հազար բնակչության դեմ։ Այս մասին Տելեգրամ իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Արցախի միակ ճանապարհը փակած ադրբեջանցի այս հետախույզը մի ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով ցույց է տալիս «Գորշ գայլերի» ժեստը։

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Ար

ցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և

երիտթուրքերի ոճով»,- գրել է նա։