Foto

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Դեկտեմբերի 12-ին, Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։

Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: