ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել։
«Նախարարը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սպասում ենք վարչապետի հաստատմանը», -այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Խոսնակը չի նշել ազատման պատճառները։









