• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Հրապարակ». ՔՊ-ն լրջորեն նախապատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին. կլինեն «պադնոժկա» տվող խմբեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հերթական ընտրություններին դեռ 9 ամիս կա, եթե, իհարկե, օրենքով սահմանված ժամկետում դրանք կայանան։ Իշխող ուժը` ՔՊ-ն, լրջորեն նախապատրաստվում է բոլոր ուղղություններով։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի բոլոր համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացվում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու։

Ավելի ճիշտ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացված գրասենյակները, որոնք կարճաժամկետ վարձակալվել, ապա փակվել էին,  վերաբացվում են։ Օրինակ, Նորքի զանգվածում այսօր գրասենյակի հանդիսավոր բացում կլինի, որին կմասնակցի նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն Արմեն Կոտոլյանն է։ Ի դեպ, ՔՊ ակտիվը որոշել է ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել իրենց թեկնածուի հաղթանակի օգտին։

Իհարկե՝ կլինեն խմբեր, որոնք, ինչ-ինչ շահերից ելնելով, կփորձեն տակից «պադնոժկա» տալ՝ ունենալով քաղաքապետ դառնալու երազանք, սակայն հիմնականում միասնական պայքար են տանելու՝ հասկանալով Երեւանի «ռազմավարական» նշանակությունը։

ՔՊ աղբյուրը պատմեց, որ չնայած Ավինյանը գլխավոր շեշտը դրել է մայրաքաղաքում հեղինակություն եւ ձայն ունեցող անձանց վրա եւ կարծում է, որ նրանց հետ պայմանավորվածությունների արդյունքում են իր ձայները գալու, սակայն ընդունել է նաեւ թիմակիցների դիտողությունները, որ Երեւանի պողոսների վրա էլ է պետք աշխատել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ես իմ կառուցած բիզնեսի կառավարումը կփոխանցեմ երեխաներիս, իսկ ես կծառայեմ Հայաստանին


    Շուտով ձեզ հետ կլինեմ, 1 վայրկյան չկասկածեք, փոփոխության ժամանակը եկել է, արդարությունը կհաղթի


    Սամվել Կարապետյանն ասաց՝ չգիտեմ, թե երբ կալանքս կավարտվի, բայց ՀՀ-ն աշխարհի ամենալավ երկրներից կլինի


    Այսօր ադրբեջանացվում են մեր պատմության դասագրքերը, հրաժարվում են պահանջատիրությունից


    Հայաստանի անվտանգությունը փոխվելու է, ուժեղանալու է, մնայուն խաղաղություն ենք ունենալու


    ՔՊ-ն թուլացրել է ՀՀ-ն՝ սահմանը, բանակը, պետությունը, հիմա ասում ենք՝ սա փոխվելու է


    Դարդերս քիչ էին, հարևան երկրում էլ բարձրագույն կրթությունն անվճար դարձավ. Կարապետյան


    Եթե էս տեսարանը տեսնեին, շատ կվախենային, թույլ տվեք վիդեո անեմ. Նարեկ Կարապետյանը՝ հավաքին եկածներին


    Ամառը երկարել է մեկ ամսով․ Լևոն Ազիզյան


    Փաշինյանին պետք է կոնսոլիդացիայով հեռացնենք, նա է բերել պատերազմ և շարունակում է զիջել ՀՀ տարածքները

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]