• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ ու ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը՝ aybuben.parenting.am։

Նախարարությունից  հայտնում են, որ դասընթացն անվճար է․ այն կազմակերպվում է կարճ և մատչելի տեսադասերի միջոցով։ Ուսումնական ծրագրի նպատակն է՝ իրազեկել ծնողներին ծնողավարման արդիական ու կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով վերջիններիս ծնողավարման կարողությունները, նպաստելով ծնող-երեխա փոխվստահության ամրապնդմանը, խաղաղ և երջանիկ ծնողավարմանը։

Ծրագիրը բաղկացած է վեց թեմաներից՝

  • ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում,
  • կարգապահություն,
  • սահմանափակումներ և պատիժ,
  • արդյունավետ խրախուսանք,
  • որակյալ ժամանակ երեխայի հետ,
  • երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները։

Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։ Տեսադասերը հասանելի կլինեն «Գրանցում» կոճակով կայք մուտք գործելուց հետո։ Գրանցումը՝ պարզ և արագ, մեկ բջջային հեռախոսահամարի պարտադիր առկայությամբ։

Կայքից օգտվելու հուշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ  

2020 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (UNICEF) ընդհանուր սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն ու դեպքի վարումը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ ԱՍՀՆ հետ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր․ aybuben.parenting.am ծնողավարության ծրագիրը համագործակցության լավագույն արդյունքներից է։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մինչև Զելենսկին չհավաքի իր որոշումների համար պատասխանատվություն կրելու համարձակությունը, հատուկ գործողությունը կշարունակվի․ Պեսկով


    Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 12-ից 16-ը


    Պուտինն ու Լուկաշենկոն մտքեր են փոխանակել մի շարք միջազգային հարցերի շուրջ


    Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ


    Թեհրանը չի պլանավորում նոր բանակցությունների փուլ անցկացնել Միացյալ Նահանգների հետ


    «Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է». Միքայել Մինասյան


    Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times


    Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից


    Tasnim. Իրանի պատվիրակությունը լքել է Իսլամաբադը


    ՈՒՂԻՂ. Լուռ ակցիա Սուրբ Աննա եկեղեցու բակում` ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]