«Հարպարակ»-ը գրում է․ «Ազգային
ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝
Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ
նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել
իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը»։ Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Վիլեն
Գաբրիելյանը։
Իշխող թիմի անդամները որոշել են օրենդրական նախաձեռնությամբ կարգավորել ռազմամարզական
գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքը։ Նախագծի հայտնի դրույթներից
ենթադրելի է, որ դրա տակ հստակ քաղաքական մեսիջներ են դրել ու նպատակ ունեն տոտալ իշխանական
վերահսկողության տակ պահել նրանց։
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր
է ուղղել «ԱՏԱՆ» ռազմահայրենասիրական կազակերպության շտաբի պետ Եփրեմ Մարգարյանին։
- Պարո՛ն Մարգարյան, ըստ իշխող պատագամավորների
նախագծի՝ ստեղծվում է մեկ ռազմամարզական միություն և, որոշակի պահանջների համապատասխանելու
դեպքում, մյուսները ներգրավված են լինելու դրա մեջ։ Կազմակերպության յուրաքանչյուր անդամի
համար էլ գործելու են հստակ կանոններ։ Օրինակ՝ նախագիծը ռազմամարզական կազմակերպության
անդամին արգելում է հրապարակայնորեն կամ ռազմամարզական
կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության
խոսք կամ վերաբերմունք: Ինչպե՞ս եք վերաբերում նախագծին։
- Մենք առհասարակ զբաղվում ենք ռազմամարզական գործուներությամբ, բայց տված դաստիարակության մեջ չի մտնում որևէ ազգի կամ պետության ատելը։ Հետաքրքիր է՝ օրենքի նախագիծ հնարողները, երբ ասում են ատելություն չի կարելի կամ արգելվում է, տեսե՞լ են արդյոք ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը, որտեղ հայ զինվորին, հայ կնոջը, հայ խաղաղ բնակչին մորթում են։ Ո՞նց կարող են դա տեսնող մարդկանց, ովքեր ակախ իրենցից լցվում են ատելությամբ, օրենքով արգելեն ատելը։ Օրենքը դա ո՞նց է արգելելու։ Վերջիվերջո թշմանին դա ատելության արդյունքում է դա արել։
- Ի՞նչ եք Դուք դասվանդում,
սովորեցնում։
- Մեր նպատակն է՝ այն պատանիներին, ովքեր որ համալրելու են հայոց բանակի շարքերը,
նաև կայանան, լինեն կիրթ և սիրեն իրենց պետությունը։ Անկախ մասնագիտությունից,
բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք։ Մենք չունենք ոչ մի կուսակցական, ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածություն։ Ունենք հստակ նպատակ՝ մեր ազգաբնակչությունն ունենա ռազմական գիտելիքներ
և սիրի իր պետությունը։ Մենք թշնամուն ատել չենք սովորեցնում, բայց հայրենիքը սիրել ենք սովերեցնում։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում
փաստացի մոնոպոլ դեր ունեցող ռազմամարզական մեկ կարզմապերկության մեջ ընդգրկվելուն։
- Այդ ասոցացիաների հիմնումը ես համարում եմ անհիմն, որովհետև տարբեր ռազմամարզական
հաստատությունների ուղղվածությունը նույնը չէ, ուստի նորից առաջանալու են գլուխկոտրուկներ,
փիառ անողներն առաջ են ընկնելու և բոլորը ձգտելու են ղեկավար դառնալ: Այդտեղ նորից խառնաշփոթ է առաջանալու։ Ի՞նչ իմաստ կա այդ ասոցացիան հիմնելու։ Եթե հիմքում
պետական վերահսկողությունն է, ապա այն այսպես թե այնպես կա։ Այդ կազմակերպությունները արդարադատության նախարարությունից ստանում են գործունեության
հավաստագրեր։ Ավելնորդ պայմանականությունների հետևից ինչո՞ւ ընկնենք։
- Թույլ տվեք նկատել, որ կազմակերպությունը
ստեղծվում է և՛ վերահսկողություն, և՛ հստակ կանոնադրություն ունենալու, համակարգված
աշխատելու համար։
- Ցանկացած կազմակերպություն տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն, թող դրա
հիմքերը մի քիչ բարեփոփոխեն և իրենց համար ավելի պարզ կլինի։
- Եթե կա վերահսկողություն, այդ դեպքում վերահսկող մարմնի ստեղծումն ինչ խնդիր կարող է ստեղծել ձեր կամ այլ կազմակերպությունների համար։
- Մտավախություն ունեմ, որ ղեկավար կընտրեն գործից չհասկացող մարդու, ով կվարի
ոչ ճիշտ կադրային քաղաքականություն։ Դա բնականաբար բացասաբար կազդի մեր գործունեության
որակի վրա։ Եթե մեկը, ով ինձնից քիչ է հասկանում այս գործից, որոշումներ կայացնի, ես, բանականաբար,
համաձյան չեմ լինի։ Կարծում եմ, ինձ հետ համակարծիք կլինեն նաև շատերը։ Հայաստանում
շատ նմանատիպ կազմակերպություններ զբաղվում են փիառով և «փող տպելով»։ Ես չեմ ուզում
իրենց հետ նույն հարթակում լինել։









