• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՊԵԿ նախագահն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական  Էլիոթ Քանգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերին։

ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։ Միաժամանակ, կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկման կարևորությունը։ Հանդիպմանը դիտարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակի հանդիպումները դարձնել շարունակական՝ երկու երկրների մաքսային ծառայության ոլորտներին առնչվող ընթացիկ խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը. Էդգար Ղազարյան


    Երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանության եկածը պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի հիմքով


    «Սունկը կերել է». Փաշինյանի ամբողջ թիմը հարստացել է. Նարեկ Կարապետյան


    Փաշինյանը այսօր դարձել է Էրդողանի և Ալիևի բացահայտ ծառան ու կամակատարը. Չալաբյան


    «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ


    Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր


    Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. ի՞նչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան


    Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել


    Որ հասցեները կհոսանքազրկվեն


    «Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել է

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]