Foto

Առողջապահության նախարարությունը և ԱԺ համապատասխան հանձնաժողովը շարունակում են «շուն ու կատու» մնալ

Առողջապահության նախարարության և ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միջև տարաձայնությունները չեն ավարտվում։ Դրանք դեռ նախորդ խորհրդարանում էին սկսվել։ Խնդիրը նախկին նախարար Արսեն Թորոսյանի և հանձնաժողվի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջև էր։ Արսեն Թորոսյանի որոշումների հետ Զեյնալյանը համամիտ չէր։ Մեծ հակասություն կար հատկապես հակածխածոտային պայքարի, ՁԻԱՀ-ի կետրոնի, մարզերում մի շարք ԲԿ-ների փակման և այլ հարցերի շուրջ։ Բնակչության բժշկական սպասարկման և բուժօգնության մասին օրենքում փոփոխություններն էլ ընդունվեցին 122 փոփոխությամբ և այլն։ Մի առիթով Արսեն Թորոսյանը նույնիսկ ասել է, որ իր գործունեության ընթացքում չկա մի բան, որ ինքն անի և Զեյնալյանը գոհ մնա։ Բանը հասել է նույնիսկ հրապարակային վեճերի։ Այն սատկացավ, և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը դարձավ պատգաավոր, բայց չընտրվեց համապատասպան հանձնաժողվի նախագահ։ Ավելին՝ նույնիսկ նախընտրեց գտնվել այլ հանձնաժողովում։ Այս քննադատությունների փուլում Զեյնալյանի կողքին էր և սատարում էր ՔՊ պատգամավոր, հանձնաժողվի փոխնախագահ Լուսինե Բադալյանը։ Հիմա Արսեն Թորսյանն այլևս նախարար չէ, բայց անհամաձայնությունները շարունակվում են։ Թեև նիստերի ընթաքում և՛ Թորոսյանը, և՛ Զեյնալյանը չեն անցում կոռեկտության սահմանը։ Բայց Լուսինե Բադալայնին հունից հանել հաջողվում է։ Դեռ Թորոսյանի նախարար եղած ժամանակ քննարկվում էր Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միավորներ հավաքելու հարցը։ Ըստ նախագծի, բժիշկը պարտավոր է 5 տարում հավաքել 220 միավոր, իսկ բուժքույը՝ 140։ Այն չհավաքելու պարագայում այլևս չի կարողանա զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Նախագիծն, իհարկե ողջունելի է, քանի որ համակարգում կաշխատեն այնպիսի մասնագետներ, ովքեր տարեց տարի կհամալրեն իրենց գիտելիքները, մույս կողմից էլ դրա համար ժամանակ է հարկավոր օրական առնվազն 8 ժամ զբաղվածություն ունենցող բժշկին։ Նոր փոփոխությամբ ԱԺ-ն առաջարկում է տարեկան 10 օր տրամադրել բուժաշխատողին, որպիսի վերջինս կարողանա հավաքել միավորները։ Նախարաությունը կրկին առարկում է՝ առաջարկելով 5 օր, իսկ որպես պատճառ նշելում այն, որ գործատուները խնդիրներ են տեսնում։ Նարեկ Զեյնալյանը հակադարձում է, որ այն քննարկվել է մի շարք ԲԿ-ների ղեկավարների հետ և որևէ մեկը խնդիր չի տեսել։ Ի տարբերություն Զեյնալյանի՝ Լուսինե Բադալյանը վերջին նիստում իրեն ճկարողացավ զսպել՝ նշելով, որ նախագիծը 6 ամիս քննարկում են, իսկ նախարարությունն այն նորից փակուղի է տանում։ Ահա թե ինչու Բադալյանը լքեց նիստերի դահլիճը։ Սա միայն մի օրինակ է այն նսիտերից, որոնք անցնում են անհաշտ և անհանդուրժողական մթնոլորտում, իսկ արմատները խորն են։

Հեղինակ: Աննա Ավետիսյան