Foto

Արմավիրի մարզում իր տան բակում ծառից կախված են հայտնաբերել 44-օրյա պատերազմի մասնակցի դին

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։ 

Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության աշխատակիցները։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։

Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր։