Foto

Ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտրվի 6 ամիս հետո անցնել պայմանագրային զինծառայության

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է ներկայացվել զինված ուժերի բարեփոխման վերաբերյալ ՊՆ-ի հեղինակած փաթեթը, որը փոփոխություններ է ենթադրում նաեւ պարտադիր զինվորական ծառայության մեջ։

Մասնավորապես՝ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ հնարավորություն է տրվում ժամկետային զինծառայողներին՝ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո, անցնել պայմանագրային զինծառայության՝ 5 տարի ժամկետով։

5 տարի ծառայելոց հետո զինվորը կստանա պատվովճար՝ 5 մլն դրամի չափով։ Ընդ որում՝ պայմանագրային այս զինծառայողները հնարավորություն կունենան ծառայությունն իրականացնել իրենց բնակավայրի մոտ։