Foto

ԼՂ հարցը փակված չէ հենց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ․ Վահրամ Աթանեսյան

«Եռաֆազ միջնորդությունը» նոր էսկալացիայի հավանականությունը ոչ թե նվազեցնում, այլ երեք անգամ բարձրացնում է, որովհետեւ Վաշինգտոնը, Փարիզը կամ Բրյուսելը մեր տարածաշրջանում գործնական դերակատարություն կարող են ունենել մի դեպքում․ եթե Ռուսաստանը կորցնի իրավիճակը կառավարելու լծակները, տեղի ունենա հայ-ադրբեջանական նոր բախում (ավելի լայնածավալ, քան՝ սեպտեմբերի 13-14-ին) եւ նոր զինադադար կնքվի արդեն կամ ԱՄՆ-ի, կամ Ֆրանսիայի, կամ Եվրամիության միջնորդությամբ։ Նման դիտարկում է արել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

«Բանակցությունների այսպես կոչված «բրյուսելյան հարթակի» մասին տեսակետ արտահայտել եմ ի սկզբանե․ անիմաստ է երեւակայել, թե Եվրամիությունը (Ֆրանսիան էլ վրադիր) կամ Միացյալ Նահանգները ջանք են գործադրելու, որպեսզի նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն իրավա-պայմանագրային տեսքի բերվի, եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղություն հաստատվի։ Անպտուղ երեւակայություն է, երբ ասում են, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ԼՂ հարցը փակված չեն համարում։ ԼՂ հարցը փակված չէ հենց նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ։ «Եռաֆազ միջնորդությունը» նոր էսկալացիայի հավանականությունը ոչ թե նվազեցնում, այլ երեք անգամ բարձրացնում է, որովհետեւ Վաշինգտոնը, Փարիզը կամ Բրյուսելը մեր տարածաշրջանում գործնական դերակատարություն կարող են ունենել մի դեպքում․ եթե Ռուսաստանը կորցնի իրավիճակը կառավարելու լծակները, տեղի ունենա հայ-ադրբեջանական նոր բախում (ավելի լայնածավալ, քան՝ սեպտեմբերի 13-14-ին) եւ նոր զինադադար կնքվի արդեն կամ ԱՄՆ-ի, կամ Ֆրանսիայի, կամ Եվրամիության միջնորդությամբ։ Մեզանում հիվանդագին սպասում կա, որ «աշխարհը կդապարտի ադրբեջանական ագրեսիան, եւ ամեն ինչ կվերադառնա հայանպաստ հուն»։ Չի լինելու։ Մենք պարզապես ունենալու ենք նոր տառապանքներ եւ դառնադառը հիասթափություններ։ Քառասունչորսօրյա պատերազմում ծանրագույն պարտության միակ հնարավոր ,,կոմպենսացումը,, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։

Ավելին կարող ենք ունենալ, եթե նոր պատերազմում գոնե Քելբաջար-Լաչին գիծը մաքրվի։ Այս իրավիճակում դրան կարող են հավատալ միայն ծայրահեղ ռոմանտիկները, իսկ նման արկածախնդրություն ներշնչել՝ հայ ժողովրդի ոխերիմ «բարեկամները»»,-գրել է նա։