Նիդերլանդների թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Ջերմուկ քաղաքի ֆեսբուքյան էջում։
Համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին, և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին: