Foto

Ադրբեջանը Լաչինի միջանցքը զինամթերք տեղափոխելու նպատակով օգտագործելու մասին սուտ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պարբերաբար տարածվող ապատեղեկություններին և ՀՀ-ի հասցեին հնչող մեղադրանքներին.

«Օգոստոսին Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերցրեց Սարիբաբա քաղաքը, բայց միայն նոյեմբերին հայտարարեց այնտեղ նոր ականների մասին: Ինչո՞ւ։ Որովհետև սեպտեմբերին նրանք ներխուժեցին Ջերմուկի տարածք՝ Հայաստանի ինքնիշխան տարածք, մուտք ունեցան Սարիբաբա տեղափոխված ականներին, որ Լաչինի միջանցքը զինամթերք տեղափոխելու նպատակով օգտագործելու մասին սուտ մեղադրանքներ ներկայացնեն Հայաստանին»,-գրել է Մարուքյանը: