Foto

Համաձայնեցվել է ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին. Ստանիսլավ Զաս

Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա նշեց, թե նախագիծը պատրաստվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունների եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա։
«Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց նա։