Երևանում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։
Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը.
«Ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի կառուցողական, բաց մտքերի փոխանակության միջոցով վերլուծել և հստակ գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին, ինչպես կշռադատել ՀԱՊԿ անդամ պետությունների համար հնարավոր ռիսկերը և քննարկել հարցերի լայն շրջանակ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանը հավելեց նաև, որ նիստի օրակարգը բավականին հագեցած է, ընդունման ենթակա հարցերի շրջանակը ներառում է ինչպես քաղաքական բնույթի, պաշտպանական հարթության, այնպես էլ՝ անվտանգության հարցեր։
Աղբյուր` Փաստինֆո