Foto

Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։

«Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից՝ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

Այսինքն՝ մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա», - նշել են նախարարությունից։