Foto

ՀՀ և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ. Կոնստանտին Կոսաչյով

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը, իմ տեսանկյունից, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ։

Իսկ Ռուսաստանի ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այսպես։ Ընդունել այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշում, կնշանակի սրել այն։

Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշումը և ապահովել, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը՝ ռուսական «Аргументы и факты»-ի լրատվականին տված հարցազրույցում։