Foto

Իրանում ԻՀՊԿ հետախուզության սպայի են սպանել

Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի են սպանել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյաներից մեկին։


Սախնե քաղաքի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ուրբաթ երեկոյան մի շարք ցուցարարներ հարձակվել են ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Տեղի ունեցածի հետեւանքով սպանվել է ԻՀՊԿ հետախուզական ծառայության սպան։ Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հարձակում գործած անձանց։


երկու ամիս է՝ Իրանում փողոցային բողոքի ցույցերը չեն դադարում։ Երկրի մի շարք շրջաններում տեղի են ունեցել հարձակումներ, որոնց զոհ են դարձել ինչպես ուժայինները, այնպես էլ խաղաղ բնակիչները։


Չորեքշաբթի Խուզեստան նահանգի Իզե քաղաքում շուկայում տեղի ունեցած հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել: