Foto

Չեմ բացառում, որ 3 ընդդիմադիրների կզրկեն մանդատից․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:

«Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, մամուլում եմ տեսել գրածը, բայց չեմ բացառում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Նա  նշեց, թե չի բացառում, որ շատ մարդիկ, ովքեր ժամանակին օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը նստաշրջանի ավարտին տեղի ունենա, ԱԺ նախագահն ասաց, թե բացակայությունների հետ կապված խնդիրը հիմա չի քննարկվել, բայց այն պատգամավորները, որոնք կշարունակեն բացակայել, ճիշտ կլինի, որ լքեն ԱԺ-ն:

«Տեսնենք, այսօր առաջին օրն է, լավ է, որ վերադարձել են, ավելի լավ է, քան չլինելը, չնայած, մեծ սպասումներ չունեմ»,- նշեց Սիմոնյանը: