«Այս պահին, այո, վտանգն առկա է։ Ադրբեջանը, հնարավոր է, ռազմական սադրանք իրականացնի Հայաստանի նկատմամբ, և, նաև այս կոնտեքստում, մենք շարունակում ենք աշխատել և մեր կարողությունները շատացնել, ինչպես նաև՝ միջազգային հանրության հետ աշխատել, որպեսզի թույլ չտանք այդպիսի էսկալացիա»,- «Սիվիլնեթ»-ի տաղավարում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրություններն առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը, արդյո՞ք դա նշանակում է, որ նոր ռազմական գործողությունների շեմին ենք, կամ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակն էսկալացնելու, հետո՝ ռազմական գործողություններ իրականացնել։









