Foto

Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև․ Կոմերսանտ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Այս մասին հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին։ Նշվում է, որ ռուսական կողմից Անկարա է մեկնել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Այս հանդիպման մասին նախկինում հրապարակավ չի հայտարարվել։ Աղբյուրն առայժմ հրաժարվում է բանակցությունների մանրամասները հայտնել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը։ Նշենք, որ վերջին անգամ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են այս տարվա հունվարի 10-ին Ժնևում ՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար։

Տաթև Ֆռանգյան

Աղբյուրը՝  Factor.am