• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Ժողովուրդ». Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել:

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է:

Դրա վրա ուշադրություն չեն դարձրել, գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որը ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նարեկ Նալբանդյանը, նշենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերն է, զբաղվում է ներկրումներով ու բիզնես այլ գործունեությամբ: Այս տարվա մարտին հենց գնեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատունը։ Նալբանդյանը Աբրահամյաններին, սակայն, տան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2,452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս ամիսը պետք է վճարեր։

Նույնպիսի՝ «փակովի» տարբերակով» նա ձեռք էր բերել նաեւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Նախկին ոստիկան Նարեկ Նալբանդյանը, ըստ երեւույթին, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, կարողանում է նաեւ ձվի շուկայի մյուս խաղացողներին խեղճացնել ու մոնոպոլ դիրք զբաղեցնել:

Հենց դրանով է պայմանավորված, որ «Շիրակի» արտադրած ձվի գինը շուկայում պարբերաբար 20-30 դրամի է հասնում, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդման հանգեցնի:

Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, որն իշխանության էր գալիս օլիգարխիան ու մոնոպոլիան մերժելով, այժմ շուկայում հենց այդպիսի դիրք զբաղեցնողների հետ է տալիս-առնում, նրանց հյուրասիրած աղուհացը կիսում ու ամեն բան անում նորօրյա օլիգարխների ապահով առաջընթացի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Քննարկվել է Թբիլիսիի փողոցը աշխարհահռչակ շանսոնյե Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը


    Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում


    ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է «Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության գաղափարախոսությունը»


    Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն


    Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները


    Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը


    15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար


    ԱՄՆ փոխնախագահը չի՞ մեկնի Իսլամաբադ իրանական կողմի հետ բանակցությունների


    Բրյուսելը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության և անվտանգության հարցում. Կալլաս


    Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]