Foto

Ընդդիմությունը վերադառնում է Ազգային ժողով

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները վերադառնում են խորհրդարան:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ կմասնակցեն եկող շաբաթվա ԱԺ նիստերին:

Բայց, նրա խոսքով, դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու:

«Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում: 

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:

Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են», - Facebook-ի իր էջում գրել է Թովմասյանը: