Foto

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ խոսնակ

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին  ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ թշնամու կրակոցից հայ զինվոր էր վիրավորվել: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: