Foto

32 րոպե՝ ոչնչի մասին

Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն անդարդարձավ օրերս Ադրբեջանի նախագահի օկուպացված Շուշիում արված հայտարարություններին, որոնք կառավարության ղեկավարն անվանեց հոխորտանքներ։ Փաշինյանն ասում է, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլևս նախապատրաստում է Արցախի բնակչության ցեղասպանությունը։ Մանարամասն հիմնավորեց իր այս միտքը՝ հայկական բանակի դուրս բերում Արցախից, ռուս խաղաղապահների առաքելության ավարտի մասին  հայտարարություններ, արդեն իսկ ստեղծված հումանիտար աղետներ և այլն։ Խոսեց նաև նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության բազմաթիվ կետերի խախտման, Ադրբեջանի կողմից պարտավորությունների չկատարման, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունների ունենալու և Ալիևի ագրեսիվ քաղաքականության, Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները չկատարելու և այլնի մասին։

Սակայն, այս ամենին զուգահեռ ՀՀ վարչապետը հայտարարում է՝ չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Վերահաստատում է, որ միջանցքի շուրջ չեն պայմանավորվել, այլ՝ ճանապարհների ապաշրջափակման և Ադրբեջանի արևտմյան շրջանների տրասպորտային կապը դեպի Նախիջևան ապահովելու, և հիմա էլ պատրաստ է, ուղղակի Ալիևն այլ ճանապարհ է ուզում։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը գիտի, որ ագրեսոր երկիրը նախապատրաստվում է ցեղասպանության, չի կատարում իր որևէ պարտավորություն, բայց պատրաստ է ՀՀ տարածքով նրանց տեղափոխումն ապահովե՞լ։ Ի վերջո, ինչո՞ւ է կասկածի տակ դնում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Կա՞ երաշխիք, որ ցեղասպանություն է նախապատրաստվում միայն արցախահայության նկատմամբ և, օրինակ, Սյունիքի կամ Գեղարքունիքի հայերին չեն վնասի կամ կանանց մարմինները չեն խոշնագի, կամ էլ իր համար Արցախի և Հայաստանի հայերը տարբե՞ր են: Փաշինյանն իր ելույթում տևական ժամանակ ցիտեց Ալիևին, մեջբերումներ արեց, հակափաստարկներ  բերեց, բայց լավ, ի վերջո, ինչո՞ւ չի ասում, թե հայկական կողմն ի՞նչ է անելու այդ քաղաքականության շարունակության դեպքում, փոխարենն ասում է, որ հենց այսօր էլ պատրաստ է ճանապարհ բացել թշնամու առաջ և «խաղաղության պայմանագիր» ստորագել։ 32 րոպե կառավարության նիստից տրամադրեց Ալիևի հայտարարությանը, հակփաստարկներին, պայմանավորվածությունների կետերի խախտմանը, բայց ոչ մի խոսք՝ Հայաստանի անելիքների մասին, հնարավոր զարգացումների դեպքում իր պատասխան քայլերի մասին: Նույնիսկ չհորդորեց, որ իր «կիրթ ու կառուցողական» ընկերն այդպես չխոսի։ Երկրի ղեկավարը քաղաքկան վերլուծաբանի մակարդակով ներկայացրեց իրավիճակը, իսկ թե ինքը, որպես վարչապետ, ի՞նչ պետք է անի, ո՞րն է իր  պատավորությունը, չլսեցինք։

Տեսնես վարչապետին որտեղի՞ց վստահություն, որ Ալիևը կպահպանի այդ «խաղաղության պայմանագրի» կետերը, եթե չպահպանի, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, ի՞նչ է անելու ինքը, կրկին հավատարի՞մ է մնալու իր օրակարգին և հայտարարի, որ, ասենք, իսլամական կրոնի նկատմաբ իր հարգանքն աներկբա՞ է։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան