Foto

Այս ձախողակ իշխանությունը երկիրը պարտքով է պահում․ Թադևոս Ավետիսյան

Կառավարությունը 100 մլն եվրո վարկ է վերցնում և պատճառը չի թաքցնում՝ 2022թվականի բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Այս հարցը ներառված է կառավարության 2022թ այսօրվա չզեկուցվող հարցերի փաթեթում։  Կառավարության նախորդ նիստերում, որոնք տևում են 30 րոպեից պակաս 15-20 րոպեն տրամադրվում էր տնտեսական երկնիշ աճի ցուցանիշներին, տնտեասկան ակտիվության մակարդակին, նույնիսկ որոշ «ավելացած» գումարներ փոխանցվում էին պահուստային ֆոնդ, բայց, ինչպես երևում է, այդ ամենը բավարար չէ նույնիսկ բյուջեի կատարողկանը լրացնելու և արտաքին պարտքն էլի ավելացնելու ճանարապարհով ենք գնում։ Մեխանիզմը Vesti.am-ի հետ զրույցում բացատրեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա ևս մեկ ապացույց է, որ այն տնտեսական ակտիվությունը, որ այս տարվա երկրորդ եռամսյանից սկսած ունենք, և կա մոտ 25 տոկոս հարկային մուտքերի ավելացում, ոչ թե մեր տնտեսության ներուժի ավաելացումն է, այլ՝ բառացառապես արտաքին պատահական գործոնի ազդեցությունը։ Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը։ Ցավոք սրտի, այս ձախողակ իշխանությունը, որը երկիրը պարտքով է պահում, այդ պատահական գործոնը վերագրում էր իրեն։ Իրենք լավ գիտեն, որ պատահական գործոնը կարճաժամկետ ազդեցություն է ունենալու և դրա արդյունքները չեն կարողանալու գրպանել: Դրա համար նորից պարտք են վերցնում, քանի որ հստակ գիտեն, որ հաջորդ տարվա համար հայտարարված որոշ պոպուլիստական քայլեր անհնարին է լինելու իրականացնել իրենց գրանցած տեմպերով։ Մեր երկրի պարտքը  10 միլիարդ դոլարն արդեն անցել է առանց այս 100 մլն եվրոյի։ Այս  իշխանության երկնիշ աճի բնութագիրը հիմնականում կապված է պետական պարտքի և արտաքին պարտքի հետ։ 4 տարվա մեջ պետական պարտքն ավելացրել են 40 տոկոսով, բայց ՀՆԱ-ն 2,8-3 տոկոսով։ Նորից պարտք են վերցնում,  քանի որ չունեն երկրի երկարաժամկետ զարգացման որևէ շահ»,- ասում է Թադևոս Ավետիսյանը։

Կառավարության նախորդ նիստում Փաշինյանը դժգոհեց, որ իրենց կառավարությանը մեղադրում են վատ կառավարման մեջ և որպես հակափաստարկ նշեց տնտեսական վերելքները, ապա զարմացավ, թե այդ ինչպե՞ս է, որ վատ են կառավարում։ Vesti.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են կառավարությանը քննադատում, եթե նման լավ ցուցանիշներ կան, մասնագետը պատասխանեց։ «Բա որ այնդքան լավ է, ինչո՞ւ ամեն ինչ այսքան վատ։ Եթե լավ է, ապա ինչո՞ւ  մեր երկրում պետությունն իր սահմանադրությամբ նախատեսված գործառույթները չի կատարում՝ սոցիալապես առավել խոցելի խավերի եկամուտներն առավել առաջանցիկ չեն աճում կամ գոնե գնաճի չափով չեն աճում։ Փոխարենն աճում է աղքատությունը, թերսնվող մարդկանց թիվը և երկրում կայնքի միջին որակն ընկում է։ Իրենք հայտնի են իրենց մանիպուլիացիոներով։ Եթե նման երկնիշ աճ են կանխատեսում, ապա ինչո՞ւ չեն թոշակներն ու նպաստներն ավելացնում՝ գնաճին համապատասխան: 2023 թվականի համար աշխատավարձը բարձրացնում են 10 տոկոսով այն դեպքում, երբ 2021 թվականից դեռ չի բարձրացել, իսկ նվազագույն սպառողական զամբյուղն աճել է 30-35 տոկոսով՝ 61 000 դրամից, այս տարվա կեսին՝ հուլիսին, ունենինք 82 300 դրամ, իսկ գնաճը շարունակելու պարագայում մենք կունենաք 90 000 դրամին մոտ, մեկ անձի հաշվով, նվազագույն ապառողական զամբյուղ, իսկ իրենք բարձրացնում են 10 տոկոսով՝ սահմանելով 75 000 դրամ։ Սա բացարձակապես համարժեք չի  իրավիճակին և այն քաղաքականությանը, որ վարում են տարածաշրջանում։ Քաղաքական պոպուլիզմ է։ Իրենք սուտ են ասում: Հետո, երբ դա բայցահայտվում է, այն կոծկելու համար ավելի մեծ սուտ են ասում: Իսկ  շահը մեկն է՝ մեկ օր ավելի երկրաձգել իրենց իշխանությունը։ Սրանց իշխանության օրոք 2-րդ-3-րդ պլան է մղվել լավ ապրելու, կյանքի որակը բարձրացնելու օրախնդիրների դիսկուրը, որովհետև առաջին պլան է եկել ընդհանրպես ապրելու դիսկուրսը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան