Foto

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

Լավ լուր. hուսադրող է տեսնել նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին  կրկին ուղիղ բանակցությունների մեջ ներգրավված։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, որոնք առանցքային են Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար, և ողջունում եմ ԱՄՆ ջանքերն այս ուղղությամբ»,-գրել է Խավիեր Կոլոմինան։