Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե իրո՞ք կայացել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահների զրույցը, և արդյոք քննարկվել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, Պեսկովը դրական է պատասխանել.
«Այո»,- ասել է Պեսկովը։









