Foto

Ալիևը Հայաստանին ասաց, թե որն է «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը․ Վիգեն Հակոբյան

Երեկ Ադրբեջանի նախագահն օկուպացված Շուշիում կրկին սպառնալից հայտարարություններ է արել, խոսել իր և Փաշինյանի հավանաբար բանավոր պայմանավորվածությունների մասին և հիշեցրել, որ եկել է «Զանգեզուրի միջանցքը» տալու ժամանակը։ Նա հայտարարել, որ իրենք, դեռևս թողնում են, որ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկություն իրականանա, բայց կարող է այլևս այդպես չլինել, ինչպես նաև կրկին խոսել է ադրբեջանական բանակաի հնարավորությունների մասին։ Նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ն և Նիկոլ Փաշինյանը չեն անդրադարձել Ալիևի հայտարարություններին։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

-          Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի երեկվա հայտարարությունները։

-          Կարծում եմ, դրանք արվեց, որպիսի Հայասատանի վրա ավելի մեծ ճնշում գործադրվի։ Հայաստանին ասաց, թե որն է «խաղաղության պայմանագրի» այլընտրանքը։ Նաև կարծում եմ, որ Ալիևը և Հայաստանի ղեկավարն իրենց տեսակով շատ դեպքերում խաղում են ներքին լսարանի հետ և սա կարող է ուղղված լինել նաև հենց այդ լսարանին։ Ադրբեջանում տոն է և այդ կապակցությամբ փորձեց ներքին լսարանին ցույց տալ հաղթանակը։ Առաջինը՝ ցույց է տալիս «խաղաղության պայմանագրի» գինը և շեշտում է, որ հայկական տարածքները վերահսկելի են իրենց կողմից, երկրորդը ներքին լսարանին հզոր Ադրբեջանի, հզոր Ալիևի տեսլական է ցույց տալիս։

-          Ներքին լսարանի հետ աշխատանքն ավելի ակտիվանում է այն ժամանակ, երբ արտաքին հարաբերություններում և ներքին ընդդիմադիր դաշտում լուրջ խնդիրներ կան։ Ի՞նչ խնդիրներ ունի Ալիևը։

-          Հիմա չկա նման երկիր, որ արտաքին աշխարհի հետ խնդիրներ չունենա։ Ադրբեջանն հիմա ուղղակի խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, քանի որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ֆորմալ առումով մերժել է։ Ընդ որում, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, թե դա ինչ հեռանկարներ կարող է ունենալ հետագայում։ Ադրբեջանը հիմա ուղղակիորեն խնդիրներ ունի Իրանի հետ։ Ալիևը խնդիրներ ունի նաև ներսում, քանի որ  երկրի ներսում կա չերևացող մի ընդդիմություն, որը չի համարում, որ Ալիևն այս պատերազմը հաղթել է։ Ալիևը ներսում լուրջ խնդիրներ ունի։

-          Ալիևը զուգահեռներ անցկացրեց Լաչինի և «Զանգեզուրի միջանցքի» միջև և ասաց, որ Հայաստանն այդ միջանցքը տալու պարտավորություն է ստանձնել և չի անում։ Սա ևս ինչ-որ լսարանի էր ուղղվա՞ծ, թե՞ այն իրականում գոյություն ունի ըստ Ձեզ։

-          Միանշանակ ասել չեմ կարող, կարծում եմ, խոսքը գնում է բանավոր պայմանավորվածության մասին։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ  միջանցք բառը վերաբերում էր միայն Լաչինին։ Ասվում էր, որ լինելու է ճանապարհ, որը վերահսկվելու է ռուսական կողմից։ Տրամաբանությունն, իհարկե, միջանցքային է, բայց, համենայն դեպես, ռուսներն էին պահելու։ Վարդան Օսկանյանը (նախկին ԱԳ նախարար) իր հոդվածում ասում էր, որ բանավոր պայմանավորվածության կետերից մեկը հենց այդ միջանցքն է եղել։ Պարզապես այն ժամանակ որոշել էին պահպանել Փաշինյանի դեմքը, իսկ երաշխավորը Պուտինն է եղել։ Սեպտեմբերյան այդ երկու օրվա լարումն էլ պայմանավորված էր նրանով, որ ինքն եկել էր այդ միջանցքի ետևից։ Ալիևն ասում է՝ եթե դու չես տալիս «Զանգեզուրի միջանցքը», ապա ես փակում եմ Լաչինի ճանապարհը, անցակետ եմ դնում և վերահսկելու եմ այն։ Ես կարող եմ հիմնվել միայն նախկին ԱԳ նախարարների և քաղաքական գործիչների ասածի վրա, որ նման պայմանավորվածություն եղել է, ընդ որում Պուտինի երաշխավորությամբ, որ ժամանակի ընթացքում նման բան լինելու է, բայց հիմա Փաշինյանն ասում է՝ ես չեմ ասել այդպիսի բան։ Ալիևն էլ իր հերթին ասում է, որ ասել է և դա չանելու համար կրակում են: Իսկ որպես պայմանավորվածությունը չանելու համար պատիժ, ըստ Ալիևի, փակելու են  նաև Լաչինի միջանցքը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան