Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Հայաստանին Իսլամական Հանրապետության աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին մեկնաբանություններին՝ նշելով.
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, ինչպես նաև հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևանի դեմ»։
Քանաանիի խոսքով` շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են անցկացնում քաղաքական, ռազմական և անվտանգության տարբեր մակարդակներում և մշտական խաղաղության և հաշտեցման ճանապարհին են, ինչին աջակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սակայն անհասկանալի են Բաքվի անհանգստության պատճառները սովորական հարևանային հանդիպումների վերաբերյալ:
ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զորավարժություններն անվանել է նախապես ծրագրված գործողություն, որի մասին պաշտոնական խողովակներով նախապես տեղեկացվել են համապատասխան հարևանները։









