Foto

ՌՀՄ-ն անթույլատրելի է համարում ադրբեջանական «Шуша, ты свободна» ֆիլիմի ցուցադրությունը Մոսկվայի ԺՏՆՑ-ում

Ռուսաստանի հայերի միությունը, Նոյեմբերի 9-ին Մոսկվայի ԺՏՆՑ-ում (ВДНХ) Sputnik Ադրբեջան գործակալության կողմից 2020 թվականի, այսպես կոչված, «հայրենական պատերազմի» մասին ցուցադրվելիք ֆիլմի կապակցությամբ, իր մտահոգություններն է հայտնել ռուսաստանյան համապատասխան կառույցներին
Ռուսաստանի հայերի միությունը անթույլատրելի է համարում ԺՏՆՑ-ում «Шуша, ты свободна» ֆիլմի ցուցադրությունը, որովհետև այդ տարածքը միշտ եղել է և կմնա Ռուսաստանի ժողովուրդների միջև խաղաղության, համերաշխության և բարեկամության հարթակ:
Պատահական չէ, որ Ռուսաստանի հայերի միությունն այստեղ է կազմակերպում իր ամենամյա զանգվածային բազմազգ միջոցառումները՝ « Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների փառատոնը», «Ձմեռ պապիկների ազգամիջյան փառատոնը», որտեղ, ի թիվս այլոց, մասնակցում են նաև ադրբեջանական արտիստներ և կոլեկտիվներ:
ՌՀՄ ղեկավարությունը մծտական կապի մեջ է ՌԴ պետական կառույցների, ինչպես նաև ԺՏՆՑ-ի հետ և իր անհամգստությունն է հայտնել «Ադրբեջան» տաղավարում այդ ֆիլմի ցուցադրության և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ:
Կարծում ենք, որ այդպիսի միջոցառման կազմակերպումը հիմա, երբ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեծ ներդրում է ունեցել 44-օրյա արյունալից պատերազմի դադարեցման գործում, առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, չի կարելի չգնահատել որպես սադրանք:
Մենք մեր մեծաթիվ հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել էմոցիաներին, պահպանել հանգստություն և հավատալ, որ իրավիճակը արդարացի լուծում կստանա: