«Խաղաղության պայմանագրի» գործընթաց կա այժմ, բազմաթիվ անգամներ ասվել է, որ այդ տարբերակը հարցերի հանգուցալուծման ճիշտ ուղղությունն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ «խաղաղության պայմանագիրը» ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքներիի վերականգնում:
Հարցին՝ պահանջ կա՞, որ ադրբեջանցիները դուրս գան մեր սուվերեն տարածքից և նոր պայմանագիր կնքվի, Գնել Սանոսյանն արձագանքեց.
«Այո, իհարկե, կա»:









