Կոստրոմայում «Պոլիգոն» սրճարանում տեղի ունեցած հրդեհի պատճառ է անվանվել պիրոտեխնիկայի օգտագործումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է որսորդական ազդահրթիռանետի կիրառման հետեւանքով»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դրանից հետո բռնկվել են առաստաղի վրա դեկորատիվ տարրերը։
Նշվում է, որ որսորդական ազդահրթիռանետ օգտագործած անձին փնտրում են։









