Foto

Բելառուսի նախագահի հախուռն, ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ոչ դաշնակցային-գործընկերային է որակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները՝ Հայաստանի վերաբերյալ.

«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները՝ մեկնաբանելը տեղին չենք համարում»,- այս մասին հայտնել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։