Foto

Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը հենց նոր քննարկվել է Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովում, շաբաթական ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։

«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- ասել է Մարիա Զախարովան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Նրա խոսքով՝ աշխատանքներն այս ուղղությամբ կշարունակվեն երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակում։