Այն փաստը, որ
Նիկոլ Փաշինյանն ու սուտը փոխկապակցված ու միմյանց լրացնող երևույթներ են, ապացուցման կարիք չունի։ Ինչպես հայտնի է Փաշինյանն իր քաղաքական գործունեության
ողջ ընթացքում իր խոսույթը ձևավորել է բացառապես կեղծիքի ու փաստերի աղավաղման վրա։
Ամբողջ փաշինյանական ֆենոմենը կայանում է նրանում, որ նա այդ սուտն ու մանիպույլացիան
ներկայացնում է բացառապես իր համեմած սոուսով և իրեն հարմար պրիզմայով։ Այս ամենի հետ
հատկանշական է այն, որ իր ասած ու հայտարարծ գրեթե յուրաքանչյուր միտք ու ձևակերպում
որոշ ժամանակ անց, հերքվում է հենց իր շուրթերով։
Վստահաբար մեկ
անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրել ու կեղծել է փաստերը, բայց այն, ինչ հայտարարեց
ՔՊ համագումարում, ուղղակի զավեշտ է։ Իր ելույթում Փաշինյանն ասում է՝ թե «կատարել
ենք պետբյուջեի եկամուտներն ավելացնելու վերաբերյալ տրված խոստումը»։ «Մենք խոստացել
ենք, որ պետբյուջեի եկամուտները՝ 1-2 տարվա ընթացքում, կմեծացնենք ու կդարձնենք
35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել»,-հայտարարել է նա։
Հենց առաջին հայացքից
էլ պարզ է դառնում, որ գործ ունենք բացահայտ կեղծիք հետ, ու դա հաստատում է հենց Փաշինյանը։
Նա նշում է, թե խոստացել էինք բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում,
իսկ քանի՞ այդպիսի 1-2 տարի է անցել 2018-ից մինչև 2022թ.։ Փաշինյանի հայտարարած եկամուտների
ավելացումը, որը, դեռ հարց է՝ այդպես կլինի, թե ոչ, կատարվել է ոչ թե 1-2, այլ 4-5
տարում՝ մի քանի անգամ ավելի երկար ժամանակում։ Սա նույն է, երբ ասենք նույն տրամաբանությամբ առաջնորդվել և նույն հաջողությամբ
այդ ամենն անել 10 տարում ու հպարտորեն ասել, թե՝ ժող ջան մեր խոստումը կատարել ենք։
Տրամաբանական
է, որ բյուջեի եկամուտները 5 տարում պետք է ավելանար, այլ բան ուղղակի չէր էլ կարող
լինել։ Այնպես չէ, որ նախկինում բյուջեն չի ավելացել, ավելին, եղել են ժամանակներ,
երբ մեկ տարում ենք եկամուտների 30 և ավելի տոկոս աճ ունեցել։ Այնպես, որ 5 տարում
43 տոկոսանոց աճը մեծ բան չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է եղել։
Գացտնիք չէ, որ
վերջին տարիների բյուջեի եկամուտների ավելացման կարևոր գործոններից մեկը եղել է բարձր
գնաճը։ Միայն անցած ու այս տարվա համախառն գնաճն անցնում է 17-18 տոկոսից՝ հաշված դեռ
նախորդ 3 տարիների գնաճները։ Այնպես, որ բյուջեի եկամուտներից հանեք գնաճի ազդեցությունը
և կտեսնեք, թե ինչքան են ավելացել իրական եկամուտները։ Այստեղ անիմաստ է խոսել, թե
այդ գործընթացում ինչ դեր են ունեցել կատարված օրենսդրական փոփոխություններն ու հարկային
բեռի ծանրացումները (չմոռանանաք խմիչքի, ծխախոտի, վառելիքի և բազմաթիվ այլ ապրանքների
ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը)։
Նույն համագումարին
Նիկոլը խոսել է նաև ընթացիկ տարվա բյուջեի եկամուտների բարձր կատարողականի մասին՝ ընդգծելով,
որ աճ ունենք։ Նա կրկին հիշել է 2018թ. տված խոստումը՝ եկամուտները 1-2 տարում
35-40 տոկոսով ավելացնելու վերաբերյալ, իսկ 2020թ-ին, երբ բյուջեի եկամուտները նվազում
էին, այդ մասին մոռացել էին։ Այժմ կրկին հիշել են․ ի դեպ՝ առաջիկայում
այնքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում բյուջեի եկամուտներին, ու կարող ենք կրկին կանգնել
դրանք չկատարելու փաստի առաջ, տպավորություն ունեմ, որ այսօրվա խոստումների մասին դարձյալ
կմոռանան։ Փաստենք նաև, որ հաջորդ տարվա համար նման հավանականությունը շատ բարձր է ու չի բացառվում, որ հավանաբար նաև այդ պատճառով
է, որ Փաշինյանը հենց հիմա է խոսում եկամուտներն ավելացնելու խոստումը կատարելու մասին։
Ինչ վերաբերվում
է բյուջեի եկամուտներին՝ ապա դրանք պետք է ավելանային, բայց կարևոր է փաստել, որ եկամուտների ավելացումն
ինքնանպատակ չէ։ Հիմա տեսնենք, թե դրա արդյունքում այդ 4-5 տարում ինչ են ստացել թոշակառուներն
ու նպաստառուները։ «Ինչպես հայտնի է՝ 2018թ.
հետո երկու անգամ բարձրացրել ենք թոշակները, ևս մեկ անգամ էլ պատրաստվում ենք բարձրացնել
2023թ»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց խուսափում է դա ցույց տալ կոնկերտ թվերով, խուսափում
է ասել, թե ինչքանով են բարձրացրել թոշակներն ու նպաստները։ Փաստացի չորս-հինգ փաշինյանական
կառավարությունները թոշակները բարձրացրել են 6 հազար դրամով. 3 հազարով՝ 2020թ., և
3 հազարով՝ այս տարվա սեպտեմբերից։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում գնաճն
անցնում է 20 տոկոսից, իսկ սննդամթերքի պարագայում գրեթե կրկնակի ավելի բարձր է։
Կատարյալ պոռոտախոսություն,
որի չափը ոչ մի չափիչ սարքով հնարավոր է չէ չափել։ Նման զազրախոսության ֆոնին պետք
է Նիկոլին ու նրա թայֆային հիշեցնել, որ երբ
հպարտորեն կուրծք են ծեծում թոշակները բարձրացնելու մասին, շատ սահուն կերպով մոռանում
են, թե այդ ընթացքում ինչքան պարգևավճար են բաժանել։
Անամոթաբար հայտարարում
է․ թե Հայաստանում տնտեսության աճն այս տարի
կարող է երկնիշ լինել, սակայն չի ասում, որ դրա հետ գործող կառավարությունը ոչ մի կապ
չունի, դա նրա շնորհքը չէ։ Միանշանակ բոլորն էլ հասկանում են, թե դա ինչի արդյունք
է, ու թե ինչ կլիներ, եթե ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հազարավոր հայեր, ինչու ոչ, նաև ռուսներ ՌԴ-ից չտեղափոխվեին Հայաստան և այստեղ գումար չծախսեին։ Ոչ ոք չի հարցնում
դեմագոգ պոպուլիստին, թե այդ ո՞ւմ կապիտալն է պտտվում Հայաստանի բանկային համակարգում,
կամ ինչի շնորհիվ են բանկերը բարձրացրել կոմիսիոն վճարները։
Արմեն Հովասափյան









