ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, բայց տեսագրությունը չի հրապարակվել.
«Ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։









