Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։
ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։
Նոյեմբերի 2-ին Երևանում անցկացվում է մշտական հանձնաժողովի նիստը։ Հակոբ Արշակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2022 թվականին ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների կատարման ընթացքը:
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են Կովկասի տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:









