Foto

ԱՄՆ-ն մոտակա ժամանակներս կշարունակի աշխատել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հասնելու համար

Մոտակա ժամանակներս մենք կշարունակենք աշխատել, որպեսզի մեր գործընկերների և տարբեր կազմակերպությունների միջոցով արագացնենք և ապահովենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

Սոչիում կայացած եռակողմ՝ Փաշինյան, Ալիև, Պուտին հանդիպման վերաբերյալ Փրայսն ասել է հետևյալը. «Քանի որ մենք այդ հանդիպման մասնակից չենք եղել, ոչինչ ասել չենք կարող։ Միջնույն ժամանակ, պետքարտուղար Բլինքենը բազմիցս շեշտել է, որ մենք հակված ենք հայ-ադրբեջանական խաղաղության հաստատմանն ու երկու երկրների միջև բանակցությունների վարմանը։ Մենք գտնում ենք, որ ուղիղ երկխոսությունը հանդիսանում է խնդիրների լուծման բանալին։ Այնպես որ, առաջիկա ամիսներին մենք կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որ մեր գործընկերների և կազմակերպությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ապահովվի երկկողմ ձևաչափով բանակցությունների վարումը»,-նշել է Փրայսը։