Foto

Թեհրանում մեկնարկել է Փաշինյան-Ռայիսի հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսի հանդիպումը:

Իրանական Irna լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երկրների ղեկավարները քննարկելու են համագործակցության ընդլայնման ուղիները։ Ակնկալվում է, որ Հայաստանն ու Իրանը կստորագրեն որոշ փաստաթղթեր և փոխըմբռնման հուշագրեր՝ համագործակցության տարբեր ոլորտներում։