Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռևս չկա։ Այս մասին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առայժմ վաղ է խոսել այս փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, ի վերջո, այստեղ փոխզիջումների թեմա է, որը պետք է անշուշտ, ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը»,- ասել է Պուտինը։