Foto

Հայ ժողովուրդը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող արտահայտվել ՀՀ ներկայիս իշխանությունների գործողություններով

«Այստեղ՝ Երևանում մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Ուկրաինայի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, ելնելով նրանից, որ այն ուղղակիորեն կապված է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ»,-«Լազարևյան ակումբի» 5-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նա հայտնեց, որ այդ հակադրությունն արդեն վաղուց է արտացոլվում մեր տարածաշրջանի վրա:

Հակոբյանի կարծխիքով՝ նման լաված իրավիճակում դաշնակցային հարաբերույթունները պետք է ամրապնդվեն այնպես, ինչպես երբևէ և պետությունների հարաբերությունները պետք է բարձրանան նոր մակարդակի վրա, բայց հայ-ռուսական հարաբերություններում դիտարկվում է ճիշտ հակառակ գործընթաց:

«Օր-օրի մեր պետությունների հարաբերություններում ի հայտ են գալիոս նոր անախորժ իրողություններ, որոնք նոր հիմնահարցեր են առաջացնում ինչպես երկկողմ փոխգործակցության այնպես էլ անհատապես կողմերի համար»,-ասաց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ հայ-ռուսական բարեկամությունը կհաղթահարի նաև այս փորձությունը՝ հիմնվելով երկու ժողովուրդների ավանդական հարաբերությունների վրա, բայց դրա համար պետք է խոսել առկա խնդիրների մասին և գտնել լուծումներ:

«Հայաստանում ձևավորվել է արևմտյան պլատֆորմ, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաճախ հակասում են Հայաստանի և Արցախի շահերին, իսկ նրանց հիմքում ընկած է հստակ նպատակ, նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, իսկ ՀՀ իշխանությունները գործում են այդ տրամաբանությամբ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայտնելով, որ միայն ՀՀ իշխանությունները չեն այս ամենի մեղավորը՝ Վահե Հակոբյանն ասաց. «Ելնելով դրանից՝ կարծում եմ պետք է խոսել Մոսկվայի ուղերձների և իրականացված կամ չիրականացված քայլերի մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստել ու նպաստում են  երկկողմ հարաբերությունների առկա խնդիրների խորացմանը»:

Նա բերեց ՀՀ-ում աշխատող տարբեր երկրների դիանագիտական կառույցների աշխատանքների օրինակը՝ դիտարկելով ՌԴ դեսպանատան աշխատանքի հետ, ինչը և՛ ծավալով, և՛ բովանդակությամբ անհամատեղելի են:

Պատգամավորն ասաց, որ հայ ժողովուրդը վստահ է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող արտահայտվել ՀՀ ներկայիս իշխանությունների գործողություններով, բայց հայ հասարակության շրջանում կան բազմաթիվ հարցեր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելու, դրա շրջանակներում Արցախի և ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ներխուժելու, դրա առիթով ՌԴ արձագանքի, ինչպես նաըև Ռուսաստանում աննկարագրելի մասշտապների հասած ռուսական ոչ նախընտրելի քարոզչության վերաբերյալ:

«Ինչքան էլ քաղաքական շահերը կարևոր լինեն՝ երկու ժողովուրդների և պետությունների դաշնակցային հարաբերությունները թույլ չեն տա անտեսել միմյանց կարմիր գծերը»,-հույս հատնեց Վահե Հակոբյանը: