Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել, նաև ապակողմնորոշում է Հայաստանի հանրությանը: Բացատրեմ, թե ինչ է կատարվում:
Այսպես կոչված Խաղաղության Պայմանագրի երկու տարբերակ կա՝ ռուսական և արևմտյան:
Ըստ արևմտյան տարբերակի Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, դրա հետևանքներին այս պահին չեմ անդրադառնում, և ռուսական, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում:
Ինչում է աֆերիստությունը կայանում: Պրագայում, Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մետ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինան ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմու քո ինչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:
Դրա համար էր Նիկոլը ասում, որ հույս ունի, որ Մոսկվան իր խոսքի տերը կլինի, այնինչ ինքն այնտեղ ասելու է, այն, ինչն ասել է Պրագայում: Դա նկատի ուներ Պուտինը, որ ասում էր, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, իսկ ինքն ընդամենը միջնորդ է:
Արդյունքում Նիկոլը գալու է Հայաստան ու ասելու, որ ինքը համաձայն էր ռուսական տարբերակին, հեսա, տեսեք, հրապարակային կերպով հայտարարել եմ, իսկ Մոսկվան չպահեց իր խոսքը:
Հ.Գ. Դրա համար էր Պուտինը դիմում հայ ժողովրդին ու ասում, դուք եք որոշում կայացնում, դեռ ժամանակ ունեք: Իմաստը, Նիկոլի մնալու դեպքում մոռացեք Արցախի մասին, նաև, հետագայում, մոռացեք Սյունիքի մասին: Սյունիքի մասին էլ ես եմ ավելացնում: