Կառվարությունը գտնում է, որ 24 մլն դրամով բանակից վաղաժամկետ ազատվելն այնքան
էլ լավ միտք չէ։ Մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարությունը «Զինվորական ծառայության
և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» ՀՀ օրենքի նախագիծ էր առաջարկել, ըստ որի պարտադիր ժամկետային ծառայության
մեկնող, զորակոչի ենթակա քաղաքացին կարող է վճարել 24 մլն դրամ և անցնել ծառայության
միայն ուսամական փուլը, որը տևելու էր 4 ամիս։ Նախագիծը ներկայացված է e-draft իրավական
ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում՝ հանրային քննարկման։ Այստեղ քաղաքացիները
կարող են քվերակել նախագծին՝ դեմ և կողմ ձայներով։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ հարցմանը
մասնակցած քաղաքացիների 76 տոկոսը դեմ է քվերակել նախագծին։ Հանրային տիրույթում նախագիծը
բազում քննադատությունների արժանացավ։ Հիմնական խնդիրը սոցիալական անարդարություն էր՝
ֆինասապես ապահոված ընտանիքի երեխաները կարող են ծառայել 4 ամիս, իսկ մյուսները՝ 2 տարի։
Ռազմական փորձագետները վստահեցնում են, որ նախագծի կյանքի կոչման դեպքում հիմք է դրվում
բանակի կազմաքանդման վերջին փուլին՝ զինծառայողների քանակից միչև հոգեբանական խնդիրներ
մարտադաշտում։ Ինչո՞ւ պետք է հարուստը սահան չպահի, ինչո՞ւ կռվել և զոհվել հենց այդ
սահման չպահող հարուստների և նրանց ընտանիքների համար։
Այս անգամ կառավարությունը որոշել ընդառաջ գնալ հարցմանը մասնակցած քաղաքացիների
76 տոսկոսի ցանկությանը և բազում հիմնավորված մեկնաբանություններին և նախագծից այդ
կետը հանել։ Փոփոխությունները պետք է կատարվեին
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածում,
որը պետք է լրացվեր 1․1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Շարքային կազմի պարտադիր
զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության
4-րդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ ՀՀ պետական
բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում»։
Ներկայումս այս նախադասությունը օրենսդրական փոփոխությունների ծրագրից հանվել է,
այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը հրաժարվել է այս փոփոխությունից։
Նախագծից այդ կետը հանելու պատճառների մասին Vesti.am—ը փորձեց խոսել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, ով
մեր բազում զանգերը թողեց անպատասխան։









