Foto

ԵՄ դիտորդական առաքելությունն ուղևորվել է սահման՝ առաջին պարեկությունն իրականացնելու

Հայաստանում գտնվող Եվրոպական միության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ առաջին պարեկությունն իրականացնելու։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող Եվրոպական արտաքին գործողության ծառայությունն իր Twitter-ի էջում՝ տեղադրելով նաև համապատասխան տեսանյութ։

«Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը կհետևի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել էր հոկտեմբերի սկզբին Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում։