Foto

Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով զինծառայող հոսպիտալում չկա

Հոկտեմբերի 27-ի դրությամբ` ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած  զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:

«Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար», - նշել է նա։