ԱԱԾ-ն չի վերադարձրել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը՝ մերժելով պահանջը։ Փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավված բանալիները վերադարձնելու որոշում է կայացվել։
«Փաստաբանական գաղտնիքն ու դրա վերաբերյալ ԱԱԾ վերաբերմունքը
Փաստաբանական գաղտնիք պարունակող Է.Ալեքսանյանի մոտից առգրավված առարկաների վերադարձի պահանջը հրապարակային դարձնելուց անմիջապես հետո կայացվել է Էրիկի մոտից առգրավված բանալիները վերադարձնելու որոշում:
Թվային տեղեկատվության կրիչ հեռախոսը վերադարձնելու պահանջը մերժվել է...»,- գրել է Հարությունյանը։









