Մինչեւ այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը։ Այս մասին 24News-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի հետ որոնողական աշխատանքների կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ, սակայն հակառակորդը խոչընդոտում է։ «ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ», - փոխանցեց Թորոսյանը։









