Foto

Ջերմուկում իրավիճակն անհանգստացնող է, բայց հյուրանոցները սկսել են աշխատել․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո տիրող իրավիճակին։

«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ, պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարաը։

Նրա խոսքով՝  Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր կա։