Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույցի հարցի շուրջ, Եվրոպան կարող է Թուրքիայի տարածքով օգտագործել ռուսական գազը։
«Այժմ Եվրոպան մտածում է, թե ինչպես առաջիկա ձմեռն ապահովի իրեն էներգիայով: Մենք, փառք Ալլահին, նման խնդիր չունենք: Ավելին՝ պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման մասին: Ինչպես ինքն էլ հայտարարել է՝ Եվրոպան կարող է Թուրքիայի տարածքով օգտագործել ռուսական գազը»,- խորհրդարանում իր կուսակցության ժողովի ժամանակ ասել է Էրդողանը:









